Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Norway Chess. 3-րդ տուրում Արոնյանը հաղթել է Մամեդյարովին

Norway Chess. 3-րդ տուրում Արոնյանը հաղթել է Մամեդյարովին
07.06.2019 | 16:05

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Norway Chess սուպերմրցաշարը: Երրորդ տուրում Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը սևերով ուժերը չափել է ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ: Հայ գրոսմայստերը հաղթել է 31-րդ քայլում: Նա վաստակել է 4 միավոր և 3-րդ տեղում է: Մրցաշարի առաջատարը Մագնուս Կարլսենն է՝ 5 միավորով:

Դիտվել է՝ 1343

Մեկնաբանություններ